ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն հայտնել է, որ ամփոփել է անցած շաբաթը։
«2021 թվականի նոյեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 757 զանգ:
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք և ժամանակին արձագանքել բոլոր կանչերին՝ մեկուսացրել կրակը:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
- 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 528 զանգ․ ԱԻՊԾ-ը ամփոփել է շաբաթը
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 2 հրթիռ, թնդանոթի 49 արկ և 3 հրթիռ:
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 34, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ: Փրկարարները կատարել են դռան 5 և վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 3 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 6 կանչերի։Յոթ օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար, որոնց հետևանքով բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները»,- ասվում է հաղորդագրության մեջ: