Սև ուրբաթի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հայտարարվել են մեծ զեղչեր՝ սմարթֆոնների մի շարք մոդելների համար: Փոխանցում է itel.am-ը:
Միայն 3 օրերի ընթացքում կարելի է ձեռք բերել սմարթֆոն նշված տեսականուց՝ 40-70% զեղչված գներով:
Ակցիան գործում է Երևանի՝ Ամիրյան 3, Հյուսիսային պողոտա 6/14, Բագրատունյաց 14/67, Գայի պողոտա 10/6, ինչպես նաև Կապանի՝ Շահումյան 11/38, Գյումրիի՝ Գորկու 50/4, եւ Աշտարակի՝ Նորայր Սիսակյան 41 հասցեներում գործող սպասարկման կենտրոններում:
Սմարթֆոնները կարելի է գնել և՛ կանխիկ, և՛ ապառիկ եղանակով: Առաջարկի շրջանակում ներկայացված սմարթֆոնների թիվը սահմանափակ է:
Ակցիան գործում է 2018թ. նոյեմբերի 23-ից 25-ը (ներառյալ):
