Վլադիմիր Վարդանյանը առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում

Հրապարակող՝

Վլադիմիր Վարդանյանը առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից։ Վարդանյանը ներկայումս զբաղեցնում է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը և նախկինում երկար տարիներ աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ անցնելով գլխավոր մասնագետից մինչև աշխատակազմի ղեկավար։

Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ բարձր է գնահատում իրեն տրված վստահությունը և պատրաստ է իր գիտելիքներն ու փորձը ծառայեցնել Հայաստանի ժողովրդավարական արժեքների և սահմանադրականության պահպանմանը։ Նա նաև տեղեկացրել է, որ դադարեցրել է իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում կդադարեցնի խորհրդարանական գործունեությունը։

Նշվում է, որ Վարդանյանը իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել է իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքներով։ Նրա թեկնածությունը առաջադրվել է Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն։ Այս նշանակումը տեղի է ունենում Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնից ազատման ֆոնին, որի դատավճիռը վերջնական է ճանաչվել։

Նշենք, որ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ձևական առումով առաջադրել է Հայաստանի Հանրապետության նախագահը, սակայն բոլորի համար պարզ է, որ նրա թեկնածության հետեւում կանգնած է Նիկոլ Փաշինյանը։

 

Ամենաթարմ