fbpx
Երևան

«Հայրենիք» կինոթատրոնի վնասված սյունը կվերականգնի շենքի սեփականատերը

Ավարտվել են Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց և Գ.Նժդեհ փողոցների հատման մասում` նախկին «Հայրենիք» կինոթատրոնի շենքի հարակից տարածքում, ավտովթարից հետո վնասված ստորգետնյա անցման հիմնանորոգման աշխատանքները։

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջից։

Նշվում է, որ նախկին կինոթատրոնի վնասված սյունն էլ վերականգնելու է շենքի սեփականատերը։ Այժմ ընթանում է վերակառուցման նախագծի համաձայնեցման գործընթացը։

Քաղաքապետարանը մեկ անգամ մերժել է սեփականատիրոջ դիմումը, քանի որ վերջինս ցանկանում էր փոխել շենքի արտաքին տեսքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ