fbpx
Հասարակություն

Ընտրությունների էի մասնակցում, ոգևորությունս մեծ էր, բայց 9 քվեաթերթիկներից տվեցին միայն մեկը․ Միքայել Միքայելյան

Ես ընտրություններին առաջին անգամ մասնակցել եմ 2017 թվականի ապրիլի 2-ին, երբ զինծառայող էի, գրում է Facebook-յան օգտատեր Միքայել Միքայելյանը։

«Ոգևորությունս բավականին մեծ էր, մեծ էր հարգանքս և համակրանքս Նախագահի նկատմամբ, որոշել էի, որ ձայնս պետք է տամ իշխող կուսակցությանը։ Բայց ոգևորությունս փշրվեց, երբ ընտրությունների ժամանակ ինձ 9 քվեաթերթիկներից տվեցին ընդամենը մեկը, իսկ իմ հարցին, թե որտե՞ղ են մնացածը, ստացել եմ պատասխան` «Շատ ես խոսում»», – պատմում է Միքայելը։

Նրա խոսքով՝ այդ օրվանից երդվել է, որ երբեք ձայն չի տալու մի ուժի, որը գողանում կամ փողով գնում է ժողովրդի քվեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ