ԱՄՆ-ի Փիտսբուրգ քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ անհայտ անձինք կրակ են բացել դպրոցական ավտոբուսի ուղղությամբ, որի հետևանքով 15-ամյա մի տղա է զոհվել։
Այս մասին ասվում է տեղի ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Նշվում է, որ ավտոբուսում եղել են միայն վարորդն ու այդ 15-ամյա պատանին։ Սկզբում տղան վիրավորվել կրծքավանդակի շրջանում, որից հետո նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն տղայի կյանքը փրկել չի հաջողվել ու նա մահացել է։
Ոստիկանությունն այս պահին փնտրում է 2 անհայտ անձի, որոնք էլ հենց կրակել են ավտոբուսի ուղղությամբ։
Նշվում է, որ կրակոցներ արձակելու շարժառիթը դեռևս հայտնի չէ։