fbpx
Սպորտ

Ո՞ր դեպքում Բարսելոնան կերկարաձգի պայմանագիրը Լևանդովսկիի հետ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նշել է, թե որ դեպքում ակումբը կերկարաձգի գործող պայմանագրի ժամկետը հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հետ։

«Մենք կերկարաձգենք պայմանագրի ժամկետը Լևանդովսկիի հետ, եթե նա մասնակցի ակումբի խաղերի 50 տոկոսին։ Այս կետը ներառված է նրա պայմանագրում»,-Լապորտայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա հարձակվողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ