Ո՞ր դեպքում է բացարձակ հակացուցված քովիդի դեմ պատվաստանյութի 2-րդ դեղաչափը

Coronavirus Vaccine

Ամենադիտվածներ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը պատասխանել է այն հարցին, թե ովքեր չպետք է ստանան կորոնավիրուսի դեմ պատվաստման 2-րդ դեղաչափը։

Պատասխանը հրապարակվել է Կենտրոնի Facebook-ի էջում։

Նշվում է, որ բացարձակ հակացուցում է, եթե տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացել է անաֆիլաքսիա կամ ծանր ալերգաբանական ռեակցիա:

Ըստ աղբյուրի՝ եթե առաջին դեղաչափից հետո եղել է ներարկման տեղում ռեակցիա (ցավ, կոշտություն, այտուց, կարմրություն) կամ ընդհանուր ռեակցիա (բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն, մկանացավ, հոդացավ), ապա մարդուն ցուցված է ստանալ նաև 2-րդ դեղաչափը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստվելն անվճար է։

Ամենաթարմ