ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ։ Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ Փաշինյանն անդրադարձել է խաղաղության օրակարգին։
Նա ասել է, որ շատ կարևոր է համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, բայց այնպիսի սցենարով, որ տարածաշրջանի ժողովուրդների ու երկրների մեկուսացումը ոչ թե խորացվի, այլ խաղաղ գոյակցության համար համար պայմաններ ստեղծվեն։
Փաշինյանը նաև ուրախությամբ արձանագրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվացումն ու դրական է համարել Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։