ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն հայտնել է, որ վերսկսվել են Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, որ դադարեցվել էին հոկտեմբերի 14-ին:
«Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:
- ԱԻՊԾ ծառայողները բանակցում են վերսկսելու աճյունների որոնողական աշխատանքները
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
ԱԻՊԾ-ն հիշեցնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1698 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են»,- ասվում է հաղորդագրության մեջ։