Ռոմելու Լուկակուն գործունեությունը կշարունակի «Ինտերի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, բելգիացին «ներաձուրների» հետ համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը։ Ըստ աղբյուրի՝ հարձակվողը իտալական գրանդում հանդես կգա վարձակալական հիմունքներով, քանի որ «Ինտերը» տրանսֆերը գնելու իրավունք չունի։
Վարձակալության գումարը կազմելու է ութ միլիոն եվրո, ևս չորս միլիոն եվրո «Չելսին» կստանա բոնուսների տեսքով։ Լուկակուն իր հերթին «Ինտերում» կստանա տարեկան ութ միլիոն եվրո աշխատավարձ։