Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facabook-ում:
«ՈՐՊԵՍ ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ
2014թ.-ի մայիսն էր, այցելել էի 116 մարտական դիրք, որտեղ 20 տարի առաջ ավարտել էի ռազմաճակատում անցած ուղիս: Երկար խոսեցի երիտասարդ սպայի հետ. քննարկեցինք տիրող վիճակը, խնդիրները:
Կյանքով լի զինվորականի խոսքում, բացի վստահությունից, մեծ խիզախություն ու համարձակություն կար, որն անկեղծորեն ոգևորեց ինձ: Միասին մեկ գիշեր հերթապահեցինք…
Այդ երիտասարդը կապիտան Արմենակ Ուրֆանյանն էր…
Լույս իջնի հոգուդ, Արցախի՛ հերոս »,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/591825884848122