Կատալոնական «Բարսելոնան» Լա Լիգայի 15-րդ տուրում հյուրընկալվեց «Վիլյառեալին» ու կարողացավ հաղթել 1-3 հաշվով։
Հանդիպումից հետո «Բարսայի» նորանշանակ մարզիչ Չավին ամփոփել է հանդիպումը։
Նա խոստովանել է, որ «Վիլյառեալը» արժանի չէր պարտության, բայց նաև նշել է, որ ֆուտբոլում առանց հաջողության ոչնչի հնարավոր չէ հասնել։
Չավիի խոսքով՝ այդ 3 միավորներն իրենց համար ոսկի արժեն, որովհետև դա իրենց առաջին արտագնա հաղթանակն էր։
Իսպանացի մասնագետն ասել է նաև, որ նրանք գերազանց թիմի դեմ էին խաղում ու դաշտում ավելի քիչ էին գերիշխում, քան սպասում էին։