fbpx
Իրավական

Ոստիկանները գրպանահատին հայտնաբերեցին հաղորդումից 10 րոպե անց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18․10-ի սահմաններում, մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ երթուղային ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող ու բանկային քարտեր։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հանցագործությունը բացահայտեցին հաղորդումից ընդամենը 10 րոպե անց։ Արմավիրի մարզի բնակիչ, 49-ամյա կասկածվողը Բաղրամյան պողոտայում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերեցին նաև գողոնը, որը վերադարձվել է տուժողին։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Հանգամանքները պարզվում են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ