Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել ու Ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 26-ամյա Խաչիկ Դարբինյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է դեկտեմբերի 6-ին, գիշերը ժամը 05։00-ի սահմաններում իր վարած BMW մակնիշի 33 PP 363 համարանիշի ավտոմեքենայով կողոպուտ կատարելու մեջ։
Նա BMW-ով մոտեցել է Մյասնիկյան պողոտայում գործող «Արաքս» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայան և աշխատակցին՝ 34-ամյա Ա. Կ.-ին, խնդրել է, որ նա իր ավտոմեքենան լիցքավորի 20 հազար դրամի չափով։
Լիցքավորման ավարտից հետո Խ. Դարբինյանը դիմել է փախուստի՝ հափշտակելով 20 հազար դրամ գումարի չափով բենզին։
Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։