fbpx
Իրավական

Ոստիկանությունը հերքել է նախընտրական գործընթացներին միջամտելու մասին լուրերը

Որոշ ԶԼՄ-ներում լուրեր են տարածվում, որ ոստիկանությունն «ակտիվորեն միջամտում է» նախընտրական գործընթացներին։ Սրա վերաբերյալ ոստիկանությունը պարզաբանում է տարածել։

«Հայտնում ենք, որ այս կարգի լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ։

Ոստիկանությունը և’ նախընտրական շրջանում, և’ բուն ընտրությունների ընթացքում ունի օրենքով հստակ սահմանված գործառույթներ և իրեն վերապահված խնդիրները կատարել ու կատարելու է բացառապես այդ լիազորությունների շրջանակում։

Հորդորում ենք հանրային գործընթացները մեկնաբանելիս ձեռնպահ մնալ կամայական գնահատումներ անելու և քաղաքացիներին ապակողմնորոշելու մերժելի գործելակերպից», – ասվում է պարզաբանման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ