Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի որդու և փեսայի մասնակցությամբ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին ոստիկանությունում ահազանգ է ստացվել:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Ահազանգը ստացել են ոստիկանության Արաբկիրի բաժնում, ապրիլի 7-ին, ժամը 22։00–ի սահմաններում, և այս պահին այն ստուգվում է»,- ասացին ոստիկանությունից:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։