fbpx
Քաղաքականություն

Ողջունում ենք ՀՀ-ում հակակոռուպցիոն համակարգի ներդնումը․ ԵՄ

Մենք ողջունում ենք Հայաստանում հակակոռուպցիոն համակարգի ներդնումը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Քրեական օրենսգրքի հանրային քննարկմանը ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Եկատերինա Դորոդնովան։

Նրա խոսքով՝ համագործակցությունը նոր Քրեական օրենսգրքի մշակման գործում արտացոլում է Հայաստանի և ԵՄ հարաբերությունների մակարդակը։

«Կարևոր է գնահատել բռնության, կոռուպցիայի և հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի ճանապարհային քարտեզի իրականացումը։ Մոտեցումները, որոնք մշակվել են, հաշվի են առնում Հայաստանի առանձնահատկությունները և ուղղված են գիտելիքների մակարդակի բարձրացմանը կյանքի իրավունքի պաշտպանության մասով, ինչը լրացնում է երկրի ջանքերը բարեփոխումների ճանապարհին»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին կառավարությունը հաստատել է Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ