fbpx
Աշխարհ

Վրացի օրենսդիրները կմասնակցեն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստին

ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների խորհրդարանականները գարնանային նստաշրջանի շրջանակներում մայիսի 31-ից հունիսի 3-ը կհավաքվեն Սլովակիայում։

Վրաստանի խորհրդարանի տարածած տեղեկատվության համաձայն`ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին կմասնակցեն նաև Վրաստանի խորհրդարանի անդամները:

Խորհրդարանական վեհաժողովում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների օրենսդիրները կքննարկեն գլոբալ անվտանգությանն առնչվող, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի համար կարևոր քաղաքական հարցերը և առաջիկա ծրագրերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ