fbpx
Իրավական

Արագածոտնում վրաերթի են ենթարկվել 2 քաղաքացի․ մեկը մահացել է

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Արայի գյուղ տանող ճանապարհին։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Դեպքը տեղի է ունեցել 21:00-ի սահմաններում։

Նշվում է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55 և 60 տարեկան երկու քաղաքացիների։

Նրանցից 55-ամյա Աստղիկ Սարգսյանը մահացել է, իսկ 60-ամյա վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց։

Նշվում է նաև, որ կատարվում է քննություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ