Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4921 նոր դեպք, ապաքինվել են ևս 4471-ը։
Այս մասին տեղեկանում ենք Stopcov.ge կառավարական կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 501297 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 436977-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 6590 պացիենտներ, որոնցից 58-ը՝ անցած օրվա ընթացքում։