fbpx
Քաղաքականություն

Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը վրացերենով շնորհավորել են Վրաստանի Անկախության օրը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը Facebook-ի իրենց էջում վրացերենով շնորհավորել են Վրաստանի Անկախության տոնը:

«Որպես ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար՝ շնորհավորում եմ Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության նվիրական օրվա կապակցությամբ։

Աշխարհում ու հատկապես տարածաշրջանի ժողովուրդների համար այս բարդ ու փոթորկալից ժամանակներում վրաց ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու բարօրություն: Շնորհակալ եմ բարեկամության համար, շնորհակալ եմ փոխօգնության համար, շնորհակալ եմ համագործակցության համար, Վրաստանի սիրելի քաղաքացիներ»,- ասված է Լենա Նազարյանի գրառման մեջ:

«Մայիսի 26-ին վրաց ազգը նշում է Վրաստանի Անկախության օրը: Շնորհավորո՛ւմ եմ մեր դարավոր բարեկամներին այս տոնի առթիվ և հաջողություններ մաղթում պետականության կառուցման գործում»,- ասված է Ալեն Սիմոնյանի շնորհավորական գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ