Վրաստանի՝ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հայտնել է, որ երկրում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 74 մարդ։
Երկրում վարակի պատճառով մահացածների թիվը կազմել է՝ 7 806:
Վերջին 24 ժամում Covid-19 է հաստատվել 2 210 մարդու մոտ, ապաքինվել է 5 587 վարակված:
Երեկ, սեպտեմբերի 4-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 684 դեպք, ապաքինվել է 2 695 պացիենտ, մահացել էր 83 մարդ: