Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկրի խորհրդարանում հայտարարել է, որ այսօր ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի աշխարհը վաղը ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական տեսանկյունից:
«Մեզ համար սա նաև ամենամեծ մարտահրավերն է»,- հավելել է երկրի վարչապետը։
Վրաստանի վարչապետի խոսքերով ՝ այս փուլում երկրում համաճարակաբանական իրավիճակը լիովին վերահսկվում է:
«Համաշխարհային այս համավարակի ամենամեծ մարտահրավերն այն է, որ աշխարհում չկա բուժման ոչ միայն վերլուծված, հիմնավորված ռազմավարություն, այլև չկա պատվաստանյութ, չկան ստույգ վերլուծությունների հիման վրա արված կանխատեսումներ»,- մշել է Գախարիան։
Վրաստանի վարչապետը ընդգծել է, որ իրենց երկրում համաճարակաբանական իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է»,- ասել է Գախարիան: