Երեկ՝ մարտի 1-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինայից հետ է կանչել Վրաստանի դեսպանին։
Այսօր այս որոշմանը արձագանքել են Վրաստանի իշխանությունները։
Մասնավորապես, Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին նշել է, որ իր համար անհասկանալի է Ուկրաինայի նախագահի այդ որոշումը։
Նա նշել է, որ փորձ է արվում Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ, որում ներգրավված է նաև Վրաստանի ընդդիմությու «Ազգային շարժումը»։
Նրա խոսքով՝ վրաց կամավորների Ուկրաինա մեկնելու փորձը ցուցադրական եղել։
Նա հավելել է նաև, որ չնայած Ուկրաինայի որոշմանը, Վրաստանը շարունակելու է քաղաքական աջակցություն և մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։