Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող է հրաժարական տալ,- հաղորդում է ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքը`հղում կատարելով իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության աղբյուրին: Այս մասին գրում է «Սպուտնիկ Ջորջիա» գործակալությունը։
Պաշտոնի կորուստը կապված է մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տապալման հետ:
Ըստ աղբյուրի՝ Ղարիբաշվիլիին կարող է փոխարինել Վրաստանի ներկայիս Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։
