Վրաստանի խորհրդարանի տարածքում ոստիկանական ուժեր են տեղակայվում

Հրապարակող՝

qocharyan

Ամենադիտվածներ

Վրաստանի ՆԳՆ-ն մեծ քանակությամբ ոստիկաններ է տեղակայել խորհրդարանի տարածքում՝ ընդդիմության հայտարարած հերթական ցույցի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Sputnik Грузия-ն։

Խորհրդարանի մուտքերի մոտ անցումները փակված են երկաթե կոնստրուկցիաներով։

Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները և ակտիվիստները արդեն սկսել են հավաքվել Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի առջև, որպեսզի հերթական անգամ դժվարացնեն կառավարող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության պատգամավորների մուտքը։ Ցուցարարները հավաքվում են Վրաստանի ՆԳՆ շենքի մոտ՝ խորհրդարանից ոչ հեռու։

Բողոքի ակցիաները Թբիլիսիում չեն դադարում նոյեմբերի 14-ից։ Այդ օրը խորհրդարանում ձախողվել էր իշխանությունների խոստացած ընտրական բարեփոխումը։ Կառավարող կուսակցության մեծամասնական պատգամավորների բողոքի պատճառով ձայները չբավականացրին խառը ընտրահամակարգից համամասնականի (ընտրացուցակներով) անցնելու մասին օրինագծի ընդունման համար։

Ամենաթարմ