fbpx
Աշխարհ

Վրաստանն իր բանտերում կընդունի միջազգային հանցագործների

Վրաստանն այսուհետ իր բանտերում կընդունի միջազգային հանցագործների: Վրաստանի Արդարադատության նախարարությունը և Հաագայի Միջազգային քրեական դատարանը ստորագրել են՝ Հաագայի դատարանի կողմից դատավճիռների կատարման մասին համաձայնագիր: Ըստ այդմ`միջազգային հանցագործները կկարողանան իրենց պատիժը կրել Վրաստանի պատժիչ հիմնարկներում: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանի Արդարադատության նախարարության կայքը:

Համաձայնագիրը հիմնված է երկկողմ համաձայնության վրա։ Առաջին փուլում պետությունը պատրաստակամություն է հայտնում միանալ վճիռների իրականացման համակարգին, երկրորդ փուլում պետությունն իրավունք ունի համաձայնել կամ հրաժարվել իր տարածքում դատապարտյալներին ընդունելու առաջարկից։

Վրաստանի Արդարադատության նախարարությունում գտնում են, որ նշված համաձայնագիրն ուժեղացնում է Վրաստանի դերը միջազգային արդարադատությունում, որը նշանակում է երկրի պատժի կրման համակարգի ընդունում։ Նմանօրինակ համաձայնագիր ավելի վաղ Հաագայի դատարանը կնքել է Ավստրիայի, Բելգիայի, Դանիայի, Նորվեգիայի, Սերբիայի, Շվեդիայի, Սլովենիայի և Մեծ Բրիտանիայի հետ։

Վրաստանն ունի միջազգային հանցագործներ ընդունելու փորձ։ Վերջին 8 տարիների ընթացքում Վրաստանի դատավճիռների կատարման համակարգը լուրջ բարեփոխումներ է իրականացրել: Բոլոր քրեակատարողական հիմնարկները բաժանված են կատեգորիաների՝ ըստ դատապարտյալների ռիսկի մակարդակի: Կալանավայրերում այցելու իրավունքը երաշխավորված է, այդ թվում՝ առցանց, կա բանտային խանութների ցանց, դատապարտյալներին հնարավորություն է տրվում աշխատել կամ մասնագիտություն ստանալ: Բացի այդ, դատապարտյալները կարող են օգտվել անվճար բժշկական օգնությունից և գրադարաններից, նշված է վերոհիշյալ կայքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ