Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 139 նոր դեպք, ապաքինվել են ևս 129-ը։
Այս մասին հայտնում են կառավարական StopCov.ge հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում արձանագրվել է COVID-19-ի 273137 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 267015-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 3601 պացիենտներ, որոնցից 10-ը՝ անցած օրվա ընթացքում։