Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4226 նոր դեպք, ապաքինվել են ևս 4091-ը։
Այս մասին տեղեկանում ենք stopcov.ge հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է քովիդի 875 806 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 817 963-ը։ Մինչ այս հիվանդությունը խլել է 12 519 մարդու կյանք, որոնցից 53-ինը՝ վերջին օրվա ընթացքում։