Վրաստանում գրանցվել է քովիդի 6000-ից ավել նոր դեպք

Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 6021 նոր դեպք, ապաքինվել են ևս 3792-ը։

Այս մասին տեղեկանում ենք կառավարական Stopcov.ge հատուկ կայքից։

Նշվում է, որ առայսօր Վրաստանում արձանագրվել է քովիդի 761067 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 696921-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 10584 պացիենտներ, որոնցից 75-ը՝ անցած օրվա ընթացքում։

Ամենաթարմ