Վրաստանում վերջին շրջանում սրվել է կորոնավիրուսային իրավիճակը։ Միայն այսօր մեր հարևան երկրում արձանագրվել է շուրջ 5700 նոր դեպք։
Համաճարակային իրավիճակի վատթարացումից ելնելով Վրաստանի իշխանությունները որոշել խստացնել հակահամաճարակային սահմանափակումները։ Դրանք ուժի մեջ են մտնում այսօրվանից։
Օրինակ՝ պստացված սահմանափակումներով՝ այդ երկրում գտնվողները պետք է պարտադիր դիմակ կրեն նաև բաց տարածքներում, եթե տվյալ վայրում մարդկանց թիվը 5 կամ ավելի է։
Սահմանափակումներից մեկի համաձայն էլ սննդի կետերը չեն կարողանա սոցիալական տարբեր միջոցառումներ կազմակերպել։ Դրանից բացի, դրանք կկարողանան աշխատել միայն կոնկրետ ժամերի։
Սահմանափակումներից մեկով էլ արգելվել է գիշերային ակումբների գործունեությունը, ընդ որում, ինչպես բաց, այնպես էլ փակ տարածքներում։