Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարել է, որ երկրում կարմրուկի համաճարակային բռնկում է և դրա դեմ պայքարի միակ միջոցը պատվաստումն է, որը բոլորի համար անվճար կդառնա։
«Մեր այսօրվա վիճակը հատուկ ուշադրություն է պահանջում: Սա կոչվում է համաճարակային բռնկում: Ներկա դրությամբ գրանցված է կարմրուկով հիվանդացության 335 դեպք, այս թիվն ամեն օր աճում է»,-լրագրողներին հայտնել է Սերգեենկոն, նշելով, որ, ի տարբերություն երկրում «խոզագրիպով» հիվանդացության տվյալների, այդ ցուցանիշները բավարար են՝ խոսելու համաճարակի մասին: Սերգեենկոն ընդգծել է, որ կարմրուկի և դրա տարածման դեմ պայքարի միակ միջոցը պատվաստումն է: Նախարարը կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, որոնք չեն հիշում՝ պատվաստվել են արդյոք մանկության շրջանում, վերապատվաստում անցնել:
«Այսօր կառավարության նիստում քննարկվելու է փոփոխություններ մտցնելու և պատվաստանյութերը բոլոր համար հասանելի դարձնելու հարցը: Այսօր երեկոյից կարմրուկի դեմ պատվաստանյութն անվճար կլինի»,- հայտարարել է Սերգեենկոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: