Վրաստանում մայիսի 22-ից կհանվի պարետային ժամը

Հրապարակող՝

Վրաստանում մայիսի 22-ից կհանվի պարետային ժամը

Ամենադիտվածներ

Վրաստանում մարտի 21-ից մտցված արտակարգ դրության ռեժիմը ավարտվելու է մայիսի 22-ին։ Դրա ավարտից հետո կհանվի նաև պարետային ժամը։

Այս մասին որոշում է ընդունվել Վրաստանի կառավարությունում, հայտնում է TASS գործակալությունը։

Երկրի վարչապետ Գեորգի Գախարիան նշել է, որ պետք է աստիճանաբար, զգույշ և մտածված վերադառնալ բնականոն կյանքին։ Նրա խոսքով՝ կառավարությունը որոշել է չերկարաձգել արտակարգ դրությունը ու, հետևաբար, նաև պարետային ժամը։

Սրանից զատ Գախարիան ընդգծել է, որ պետք է կառավարության ձեռքին լծակներ մնան, որպեսզի անհրաժեշտության դեպքում մտցվեն նոր սահմանափակումներ։

 

Ամենաթարմ