Տեխասի համալսարանի (ԱՄՆ, Հյուսթոն) գիտնականները նշել են յոթ սովորություն, որոնք կկրճատեն կաթվածի առաջացման հավանականությունը։
Հետազոտության շրջանակում գիտնականները հետևել են 45-64 տարեկան 11 500 մարդու։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ սովորություններին հետևող մարդիկ, 30-43 տոկոսով նվազեցրել են կաթվածի առաջացման վտանգը։
Գիտնականների խոսքով՝ առողջ սնունդը, սպորտով մշտապես զբաղվելը, ծխելուց հրաժարվելը և քաշը պակասեցնելը կարող են նվազագույնի հասցնել գենետիկ ռիսկերը։ Կաթվածի վրա ազդող գործոններ են նաև նորմալ զարկերակային ճնշման պահպանումը, խոլեստերինի և շաքարի մակարդակի վերահսկումը։
Հետազոտության տվյալներով՝ այս կաննոներին հետևելն օգնել է երկարացնել, առանց կաթվածի, կյանքի միջին տևողությունը մոտ 6 տարով։