Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ավտոտնակին, կա տուժած (արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Է. Մ., ծնված 1989 թ.) բախվել է ավտոտնակի դարպասին և արգելափակվել դռների միջակայքում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Է. Մ.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով. շտապօգնության կարիք չի եղել:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: