Վթար Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա զոհ

Հրապարակող՝

Վթար Մաշտոցի պողոտայում․ տուժածները հոսպիտալացվել են

Ամենադիտվածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 22:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ազնիվ Վ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել դեռևս չտեղադրված երկաթյա էլեկտրական սյանը. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ