Վթար Պռոշյանում․ հայտնաբերվել է անձը չպարզված դի, կան տուժածներ

Ամենադիտվածներ

Երեկ՝ օգոստոսի 30-ին, ժամը 22:01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի «Սև քար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ ու կան տուժածներ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։

Նշվում է նաև, որ փրկարարներն ավտոմեքենայում արգելափակված քաղաքացուն դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Մ․ Հ․-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Տ․ Հ․-ն և ևս երկու տուժած նույնպես հոսպիտալացվել են։

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այնուհետև փրկարարներն ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերել են անձը չպարզված քաղաքացու դի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ամենաթարմ