Այսօր՝ մարտի 4-ին, ժամը 07:31-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Մարտը իր դերի մեջ է․ Շիրակի մարզում ձմեռը վերադարձել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Ձյուն, բուք, մերկասառույց․ ճանապարհային իրավիճակը Հայաստանում
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «Scania» (վարորդ՝ Խ. Ռ., ծնված 1971 թ.) մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մահացել է:
Նշվում է նաև, որ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: