ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչումներ է շնորհել եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուներին:
Նրանց գործողությունների շնորհիվ 226 ուղևորի կյանք է փրկվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
ՌԴ նախագահը նաև Արիության շքանշաններով է պարգևատրել անձնակազմի մյուս անդամներին:
Նշենք, որ «Ուրալյան ավիաուղիների» А321 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել օգոստոսի 15-ի առավոտյան Ժուկովսկի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:Օդանավը կատարում էր Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթը: Բարձրություն հավաքելիս՝ օդանավը բախվել է ճայերի երամին: Ինքնաթիռի երկու շարժիչներն էլ անջատվել են, քանի որ այնտեղ թռչուններ էին հայտնվել: Շարժիչներից մեկը բռնկվել է: Արդյունքում անձնակազմը ստիպված է եղել վայրէջք կատարել Ռիբակի գյուղի մոտակայաքի եգիպտացորենի դաշտում: Ուղևորներին տարհանել են ինքնաթիռից փչովի տրապերի միջոցով: Հրդեհ ինքնաթիռում չի եղել: