Թուրքիայում վթարվել է զինծառայողներ տեղափոխող ավտոբուս․ կան զոհեր ու հոսպիտալացվածներ

Թուրքիայի Մերսինի նահանգում վթարի ենթարկվել զինծառայողներ տեղափոխող ավտոբուս․ վերջինս կողաշրջվել է, հայտնում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ վթարի հետևանքով մահացել են 5 զինծառայողներ ու վարորդը։ Վնասվածքներ են ստացել 30-ից ավելի զինծառայողներ, որոնցից 10-ի վիճակը ծանր է։

Ըստ աղբյուրի՝ ավտոբուսը Մանիսա նահանգի Ալաշեհիր շրջանից Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն մեկնող թուրք զինծառայողներին էր տեղափոխում։

Ամենաթարմ