Անգլիական «Վուլվերհեմփթոնը» նոր ձեռքբերումներ ունի: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ թիմի կազմը համալրել են «Բրագայի» ֆուտբոլիստներ Պեդրու Նետուն և Բրունու Ժորդաուն:
Երկու խաղացողն էլ կնքել են 5 տարվա պայմանագիր: Վերջին երկու մրցաշրջանը նրանք վարձավճարով անցկացրել են հռոմեական «Լացիոյում»:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում հանդիպելու է Երևանի «Փյունիկին»: Առաջին խաղը կկայանա օգոստոսի 8-ին՝ Երևանում, իսկ պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 15-ին։