Warner Bros․-ի ղեկավար Քևին Թսուջիհարան հայտարարել է, որ DC կինոտիեզերքի կոնցեպցիան ձախողվել է, փոխանցում է Los Angeles Times-ը։
Նա խոստովանել է, որ ստուդիային չի հաջողվել Բեթմենի և Սուպերմենի մասին ֆիլմն ավարտել այնպես, ինչպես նախատեսվել է մի քանի տարի առաջ։
Նրա խոսքով՝ ստուդիան կենտրոնացել է առանձին կերպարների պատմության շուրջ, ինչը հանգեցրել է պատմության ամբողջականության խախտմանը։
Նա նաև հայտարարել է, որ ապագայում ստուդիան չի ընդգծի Բեթմենի և Սուպերմենի կերպարները։