Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ին կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Հունվարի 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում կլինի ձնախառն անձրևի և անձրևի, իսկ 13-ի լույս 14-ի գիշերը ամբողջ հանրապետությունում՝ ձյան տեսքով: Հունվարի 14-ին և 15-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի, իսկ լեռնային գոտիներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով: Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց: Այս եղանակային պայմանները կարող են դժվարացնել երթևեկությունը, ուստի քաղաքացիներին խորհուրդ է տրվում լինել զգոն և նախապատրաստվել հնարավոր դժվարությունների համար:

