Դերասանուհի Ջեննա Օրտեգան, ով Թիմ Բարթոնի Wednesday սերիալի աստղն է, բացահայտել է շոուի երկրորդ եթերաշրջանի մանրամասները։Այս մասին գրում է Variety-ն։
Netflix-ի սերիալի երկրորդ եթերաշրջանում Օրտեգան հանդես կգա ոչ միայն որպես դերասանուհի, այլ նաև որպես պրոդյուսեր։ Նրա խոսքով՝ նոր սեզոնը կենտրոնանալու է սարսափի թեմայի վրա՝ դրանով իսկ շեղելով սյուժեն սիրային գծերի բացահայտումից։ «Մենք մերժում ենք ցանկացած ռոմանտիկ կամ սիրային հետաքրքրություն, ինչն իսկապես հիանալի է», – ասել նա՝ կրկնելով, որ առաջին սեզոնի սիրային եռանկյունին «իմաստ չուներ»: