Tiger King-ի աստղ Քերոլ Բասկինը դատի է տվել Netflix-ին

Ամենադիտվածներ

Կենդանիների իրավունքների պաշտպան Քերոլ Բասկինը դատական ​​հայց է ներկայացրել ընդդեմ Netflix-ի՝ «Tiger King: Murder, Mayhem and Madness» վավերագրական սերիալի երկրորդ սեզոնի թողարկման պատճառով: Այս մասին հայտնել է TMZ-ը։

Ըստ աղբյուրի՝ Բասկինը պահանջում է երկրորդ սեզոնից հեռացնել այն կադրերը, որոնցում հայտնվում է ինքը կամ իր Big Cat Rescue-ը։

Բասկինը նշել է, որ ինքը չի համաձայնել մասնակցել երկրորդ սեզոնին, և նրա հետ կապված հատվածները հին նկարահանումներ են, որոնք ներառված չեն եղել «Tiger King» սերիալի առաջին սեզոնում: Կնոջ խոսքով՝ պրոդյուսերներն այնպես են խմբագրել սերիալը, որ թվում է, թե նա նոր հարցազրույցներ է տալիս:

Tiger King 2-ը Netflix-ում կհայտնվի նոյեմբերին:

Ամենաթարմ