Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի և հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի բաժանումից հետո խոսակցություններ են սկսեց, որ Ուեսթը սիրավեպ է ունեցել Իրինա Շեյքի հետ։
Այս մասին հայտնում է People պարբերականը։
Ըստ աղբյուրի, սակայն, այդ հարաբերությունները երկար չեն տևել՝ շուրջ 3 ամիս, որից հետո պահպանվել է միայն ընկերական շփումը։
Նշվում է, որ Ուեսթի և Շեյքի սիրային կապի մասին խոսակցությունները սկսվել են, երբ նրանց միասին նկատել են Ֆրանսիայում հանգստանալիս՝ այս տարվա հունիսին։
Պարբերականը հայտնում է, որ զույգի սիրավեպի կարճ տևելը պայմանավորված է այն բանով, որ երկուսն էլ շատ են աշխատում ու ժամանակ չեն ունենում ժամադրությունների համար։
Հիշեցնենք, որ Շեյքը նախկինում երկարատև սիրային կապի մեջ է եղել պորտուգալացի ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։