Արքայազն Ուիլյամը խոսել է իր ու Քեյթ Միդլթոնի հարաբերությունների և բաժանության մասին։
Նա նշել է, որ Միդլթոնի հետ բավական դժվարությունների են բախվել մինչ ամուսնանալը։
Արքայազնի խոսքով՝ ինքը Քեյթի հետ ծանոթացել է երիտասարդ տարիքում ու լավագույն որոշումը դադար վերցնելն էր։
Ուիլյամը հայտնել է, որ երբ իրենք երիտասարդ էին ու համալասարանում էին սովորում, շատ էին փորձում գտնել իրենց ճանապարհը, բայց մեծանալուց հետո արդեն տարածք էր անհրաժեշտ։
Արքայազնն իր խոսքը եզրափակելով ասել է, որ այն ամենն ինչ տեղի է ունեցել, տարել է դեպի լավը։