Հայաստանում մեկնարկել է ձմեռային զորակոչը, որը կշարունակվի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը: Այս զորակոչի շրջանակներում զինվորական ծառայության անցնող նոր զինակոչիկները կծառայեն 18 ամիս, ինչը նշանակում է, որ ծառայության ժամկետը կրճատվել է կես տարի, քան նախկինում: Այս փոփոխությունն ընդունվել է ԱԺ-ի կողմից նախորդ տարեվերջին:
Նշենք նաև, որ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կսկսվի 2026 թ. հունվարի 8-ից և կտևի մինչև հունվարի 31-ը ներառյալ:

