fbpx
Տնտեսություն

WTI նավթի գինը կտրուկ նվազել է

WTI նավթի մայիսյան ֆյուչերսներիի գինը պատմության մեջ առաջին անգամ բացասական է դարձել, վկայում են Նյու Յորքի ապրանքային բորսայի սակարկումների տվյալները։

Այս գները բացատրվում են նրանով, որ երեքշաբթի օրը վերջինը կլինի այս նավթի վաճառքի համար։ Ընդ որում, այս հումքը պահելու տեղ չկա՝ պահանջարկը կտրուկ նվազել է, իսկ պահուստները համարյա լիքն են։

WTI-ի հունիսյան ֆյուչերսները նույնպես ընկնում են 18 տոկոսով՝ մինչև բարելի համար 20 դոլար, Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդը նվազել է համարյա 10 տոկոսով՝ մինչև բարելի համար 25,43 դոլար։

Աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստի․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ